011news.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասրակայնության հետ կապերի ծառայությունը փետրվարի 15-16-ն իրականացարեց նախորդ տարեվերջին լրագրողների համար կազմակերպած «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի երկրորդ փուլը: Դասընթացին դատական իշխանության, արդարադատության խորհրդի և դատավորների վարքագծի կանոնների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը:

Դասընթացը կազմակերպվել էր Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասրակայնության հետ կապերի ծառայության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության արդյունքում: Ծառայության պետ Արսեն Բաբայանը սեմինարի անցկացման անհրաժեշտությունն ակնհայտ է համարում, քանի որ կարծում է` դատարանների նկատմամբ հասարակության համար բացասական կարծիք կազմելու աղբյուրը հիմնականում ԶԼՄ-ներն են, որոնց խոսքը գրագետ, արդյունավետ ու նպատակային դարձնելու անհրաժեշտություն կար:

«Վստահ եմ, որ հատուկ ուսուցման այս ծրագիրը կնպաստի լրագրողների գիտելիքների ավելացմանն ու պրակտիկ աշխատանքի զարգացմանը, ինչ էլ իր հերթին կհանգեցնի տեղեկությունների ավելի գրագետ ու փաստարկված մատուցման: Դեռևս առաջին խմբի վերապատրաստումից հետո շատ արագ պարզ դարձավ, որ սեմինարը տվել է կանխատեսած արդյունքը. մասնակից լրագրողների հրապարակումներում ավելացան դատավորի խոսքը, երկու կողմերին ներկայացնելու ձգտումն ու էլի շատ կարևոր հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են որակյալ հրապարակումներ ունենալու համար»,-ասաց Արսեն Բաբայանը` հավատացած լինելով, որ երկրորդ փուլում ընդգրկված լրագրողները նույնպես այսուհետ իրենց հրապարակումները կկառուցեն ավելի պրոֆեսիոնալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել