1in.am-ը գրում է.

Եգիպտոսում ժողովրդագրական պայթյունը, որը տեղի է ունեցել վերջին տարիներին, խորացրել է սոցիալական լարվածությունը, որը դարձել է 2011թ. ապստամբության անուղղակի պատճառ՝ գրում է The Guardian-ը:

Պարբերականի տվյալներով՝ 2012թ. Եգիպտոսում 560 հազար մարդ ավել է ծնվել, քան 2010թ.: Եգիպտոսում ծնելիության աճը թույլ կտա երկրին մինչև 2050թ. (երբ բնակչությունը կհասնի 137.7 միլիոն մարդու) առաջ անցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը և Ճապոնիան:

Միևնույն ժամանակ, ծնելիության աճը դիտարկվում է որպես «դանդաղ գործողության սոցիալական ռումբ», որը եթե չդադարեցվի, կսպառի Եգիպտոսի ռեսուրսները, կվատացնի իրավիճակն աշխատանքի շուկայում, կնպաստի սոցիալական լարվածությանը և կշարունակի կրճատել երիտասարդության հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել