Lurer.com-ը գրում է.

Ստամբուլում թուրք լրագրողները մամուլի վրա ճնշում գործադրելու և գրաքննության քաղաքականություն իրականացնելու քննադատությամբ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի կառավարության դեմ: Այս մասին հայտնում է թուրքական Bianet լրատվական կայքը:

Թուրք լրագրողների արհմիութենական կազմակերպության անդամները հավաքվել են Ստամբուլի նահանգապետարանի շենքի առաջ և հայտարարություն տարածել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում լրագրությունը երկար տարիներ գտնվում է իշխանությունների ճնշման տակ: «Հեռախոսով արվող կարգադրությունները և գրաքննությունը խեղդում են մամուլը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում համոզվեցինք, թե ինչքան քայքայիչ կարող է լինել այդ երևույթը, որը պետք է տեղ չունենա ժողովրդավար երկրում»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:

Ցուցարարները վանկարկել են «Ազատ մամուլին հնարավոր չէ լռեցնել» և պարզել են «Ալո, վարչապետ, արդեն բավական է», «Դադարեցրեք ճնշումը», «Մամուլի և խոսքի ազատության համար ոտքի ենք կանգնել» բովանդակությամբ պաստառներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել