...պարզվում է՝ ՌԴ գեղասահքի ֆեդերացիան ստիպել է Եվգենի Պլյուշչենկոյին մասնակցել տղամարդկանց անհատական մրցաշարին 

Մարզիկի խոսքով՝ այնտեղ կարծում էին, որ միայն նա մեդալ նվաճելու հնարավորություն ունի: Ասում է՝ թիմային մրցումներից հետո խնդրել էր իրեն փոխարինող գտնել, իսկ թե ինչու դա չեն արել, խորհուրդ է տվել պատասխանի համար դիմել ֆեդերացիայի նախագահին:

Վերջինս իր հերթին ասել է, որ ոչ մի ճնշում Պլյուշչենկոյի վրա չի եղել. մարզիկը գիտեր, որ մրցումներին մասնակցելու հայտը ներկայացնելու որոշումը միայն ինքն է կայացնում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել