Մի տեսակ կարենավագյանական դրսևորում ա, որ երիտՀՀԿ-ականները մեղադրում են ԲՀԿ-ականներին իրենց «լուրջ քննադատությանը» չպատասխանելու կամ բովանդակային պատասխաններ չհնչեցնելու մեջ: Անկեղծ ասած, ՀՀԿ երիտասարդների մեջ բավական ադեկվատ մարդկանց եմ ճանաչում, բայց ցավալիորեն դաշտ են նետվում ոչ թե նրանք, այլ երիտկարենավագյանները...
Ցանկացած մեկը կարող է հենց այս պահին մտնել, օրինակ, ԲլոգՆյուզ և տեսնել իրար հետևից այնտեղ տեղ գտնող ՀՀԿ-ականների «բովանդակային» գրառումները՝ ԲՀԿ-ի ու կայացած համագումարի վերաբերյալ, ընդ որում ակնհայտորեն աղավաղելով փաստերը, որոնք վստահ եմ, ոչ թե անուշադրության, այլ տեքստերի հեղինակի՝ ամեն ինչ իրենց հարմար լույսի ներքո ներկայացնելու հետևանք է:
ԲՀԿ-ում, բարեբախտաբար, կան այնքան գրագետ, ակտիվ ու սեփական կարծիք ունեցող անհատներ, որոնք Ֆեյսբուքում գրառումներ անում են ոչ թե ՀԵՀ-ին տրամադրվող 500մլն դրամը մսխելու և մեջ-մեջ անելու հնարավորությունից օգտվելու, այլ իրենց կարծիքը հանրությանը հայտնելու ու իրերն իրենց անուններով կոչելու համար:
Ի դեպ, ԲՀԿ հանձնաժողովներն ու նրանց նախագահները ընտրված են ոչ թե քավոր-սանիկական սկզբունքով, ինչպես ընդունված է ՀՀԿ-ամերձ շրջանակներում, այդ թվում՝ կառավարությունում, այլ ըստ կատարած աշխատանքի ու տվյալ ոլորտում ունեցած փորձի: Նույն սկզբունքով Վահան Բաբայանը ընտրվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար-քարտուղար:
Իսկ «քցելու» մասին խոսելը կրկին ՀՀԿ-ի շահերից չի բխում, պարտադիր կուտակային ու գազային «քցոցի»-ների մասին բոլորը գիտեն:
Հ.Գ. Ցույց տվեք գոնե մեկ ՀՀԿ-ականի ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ գրառում ԲՀԿ համագումարի վերաբերյալ, որևէ անհամաձայնություն այս կամ այն հարցի վերաբերյալ՝ առաջարկելով ու ապացուցելով իրենց ճշմարտացիությունը: Կարծում եմ՝ չեք գտնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201494474831797?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել