Սիրակյուս, ԱՄՆ
Ըստ լեգենդի, եթե սիրահար զույգը համբուրվի Սիրակյուսյան համալսարանի բակում տեղադրված նստարանին, ապա դա կլինի երկարատև և երջանիկ ամուսնության գրավականը:
Վենետիկ, Իտալիա
Մի սնահավատություն կա, իբրև, երբ սիրահարները մայրամուտին համբուրվում են «Հոգոցների կամրջի» տակ, ապա, անկասկած, նրանց երաշխավորված է հավերժ սերը և երջանկությունը:
Սանտա-Մոնիկա, ԱՄՆ
Pacific Ferris Wheel անիվի վրա ունեցած համբույրը կստիպի Ձեզ ամերիկյան ֆիլմի հերոս զգալ: Բացի այդ, սա առաջին պտտվող անիվն է, որը աշխատում է արևային էներգիայի հաշվին:
Փարիզ, Ֆրանսիա
Hôtel de Ville փարիզյան հրապարակը համբույրների համար իդեալական վայր է: Դա են վկայում այստեղ արված բազմաթիվ սիրահարների լուսանկարները:
Վուլվիչ, Կանադա
Կանադական Վուլիչ քաղաքի Համբույրների կամուրջը արտաքուստ այդքան էլ գեղեցիկ տեսք չունի, բայց նրա վրա արևի ճառագայթների արտացոլումը կամուրջը դարձնում են Օնտարիոյի ամենառոմանտիկ վայրը: Սիրահարները այս կամրջի վրա համբուրվում են 1881թ.-ից ի վեր, և տարեցտարի նրանց թիվը մեծանում է:
Գուանահուատո, Մեքսիկա
Համբույրների պուրակի լեգենդը հետևյալն է. նեղ փողոցի տարբեր կողմերում ապրող սիրահարները ընկել են իրենց պատուհաններից և մահացել են՝ իրար հասնելու փորձի ժամանակ: Հիմա նրանց ուրվականներն անընդհատ համբուրվում են հարակից տների պատշգամբներում:



