Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք բելգիացի արվեստագետ Փիթեր Ուեյջմենսին, ով ծնվել է 1948թ.-ի օգոստոսի 11-ին՝ Մերկսեմում: Դեռ վաղ մանկությունից նա զբաղվում էր նկարչությամբ: 15 տարեկանում նա որոշում է ուսում ստանալ Անթվերփի Արվեստի թագավորական ակադեմիայում: Ուսումնառության ընթացքում նկարիչը հասցրել է ցույց  տալ իր տեխնիկան` նկարելով բազմապիսի ոճերում: Ակադեմիայում դասական գեղանկարչություն ուսումնասիրելուց հետո՝ 1969թ.-ին, Փիթերը ստանում է կոմերցիոն առումով բավականին կարևոր` գրաֆիկ դիզայնի մասնագետի որակավորման դիպլոմ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ նա սկսում է զբաղվել իլյուստրացիայով ու դիզայնով` աշխատելով տարբեր հրատարակիչների հետ:

Այս տարիների ընթացքում Փիթերը զարգացրել է իր ուրույն տեխնիկան ու ոճը: Նկարիչը հիմնականում նկարում է ծաղկային պատկերներ, որոնք ասես կենդանի լինեն ու շնչեն: Կտավի վրա նրա արարած նուրբ ծաղիկներն ասես բուրում են, երբ նայում ես դրանց:

Փիթեր Ուեյջմենսի աշխատանքները թե՛ տեխնիկայով, ոճով ու ձեռագրով, և թե՛ տրամադրությամբ բավականին տարբերվում են նախորդ անգամ ներկայացված գեղանկարչուհու` Իրա Ցանտեկիդուի աշխատանքներից: Հիշեցնենք, որ Ցանտիկիդուն հիմնականում նկարում էր կանանց դիմանկարներ, որոնցում արտացոլվում էին կերպարների էությունն ու գեղեցկությունը:

Դե իսկ ծաղկային գլուխգործոցները վայելեք ստորև: 

© Pieter Wagemans

 

 


 

 

Pieter Wagemans Pieter Wagemans still life

 

Pieter Wagemans flowers

 

Pieter Wagemans flowers Pieter Wagemans

 

 

Pieter Wagemans flowers

 

Pieter Wagemans still lifePieter Wagemans paintings
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել