Panorama.am-ը գրում է.
Առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը, որը ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին է և որը այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին, միլիոնատեր է:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրից Panorama.am-ը տեղեկանում է, որ նա ունի 4 անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել: Փոխարենը շարժական գույք՝ 16 մլն 340 հազար դրամանոց Toyota LC 150 մակնիշի մեքենա է հայտարարագրել փոխնախարարի կինը՝ Քրիստինե Մովսեսյանը: Նա ևս անշարժ գույք է հայտարարագրել, այն էլ երկու հատ, բայց հայտնի չէ՝ ինչ:
2013-ի ընթացքում Արման Բաբլոյանը հանձնել է 10 մլն դրամ ԱՄՆ փոխառություն, դարձյալ հայտնի չէ՝ որտեղ, ինչ նպատակով: 2013-ի սկզբին ունեցել է բաժնետոմս, որը տարվա վերջում օտարել է՝ 10 մլն 691 հազար 692 դրամով:
Երիտասարդ փոխնախարարի դրամային միջոցները տարվա սկզբին եղել են 53 մլն դրամ, սակայն տարվա վերջին դրանք ավելացել են՝ դառնալով 65 մլն 559 հազար 567 հազար դրամ: Պակաս քիչ չեն նրա դոլարային միջոցները՝ տարվա սկզբում դրանք կազմել են 38 հազար 803 դոլար, իսկ տարվա վերջում՝ 45 հազար 513 ԱՄՆ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



