Մի քիչ համերաշխություն...

2 օր առաջ տեղի ունեցած համագումարները երեկ մարդկանց դեռ հանգիստ չէին տալիս: ԲՀԿ համագումարը քիփլիկ ստացվեց, նեղ շրջանակներով հավաքվեցին, մի-մի թաս բան խմեցին, ելույթներ ունեցան ու գնացին տներով, բայց դե քննարկումները չեն դադարում: Ժողովուրդ ջան, սկի ԲՀԿ-ն իր համագումարից հստակ ոչինչ չհասկացավ. հանգիստ թողեք էլի իրանց:

ԵԿՄ համագումարի շուրջ քննարկումներն էլ ավելի թեժ էին: Դե հրավիրվածները շատ էին ու ելույթներ շատ եղան: Մի երկու օր էլ կքննարկեն ու կանցնեն ուրիշ հարցերի: Մնացած մարդկանց էլ, ովքեր ԵԿՄ-ն չեն սիրում՝ համբերություն, մեկ էլ 2 տարի հետո կարող եք ձեր նախանձը վերցրած խոսել՝ նոր համագումարին ձեր կանխատեսումներով հանդերձ:

Օլիմպիական խաղերը մեր հարևանների համար առոչինչ են, ու նրանք շարունակաբար կրակում են, երեկ հայտնվեց, որ նրանք 400 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Մենք հարգում ենք օլիմպիական հրադադարը, մենք հարգում ենք օլիմպիադայում հանդես եկող մեր մարզիկներին, այ ազերները, այդ ամենի վրա թքած ունեն:

Մարտի 1-ը բանավեճերի առարկա: Ընդդիմությունը չի կարողանում այդ օրը կիսել: Մեկը այստեղ է հանրահավաք անելու, մյուսը բոլորովին ուրիշ տեղ, մեկ ուրիշը նստելու է, մեկը չի քնելու, և դա վերջին շրջանի պարզ խրոնիկոնն է, երբ մարդիկ հայտարարում են, որ ընդդիմությունը միասնականում է և այլն, բայց նույնիսկ նույն խմբակցության ներսի մարդիկ են տարբեր քայլեր կատարում: Եթե սա միասնություն է, ուրեմն այստեղ բազմակետեր ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել