Tert.am-ը գրում է.

42-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող Փենսիլվանիայի բնակչուհին ստանձնել է ևս առնվազն 22 մարդու սպանության համար պատասխանատվությունը: Այդ մասին 19-ամյա Միրանդա Բարբուրը հայտարարել է շրջանային The Daily Item թերթին տված հարցազրույցում:

Բարբուրը պնդում է, որ 4 տարեկանում ենթարկվել է սեռական բռնության, իսկ սպանել սկսել է 13 տարեկանից, երբ դարձել է ինչ-որ սատանիստական աղանդի անդամ:

Նա պատմել է, որ ինքը մի քանի տասնյակ սպանություններ է գործել Կալիֆոռնիայի, Տեխասի և Հյուսիսային Կարոլինայի տարածքներում, բայց ամենաշատը՝ Ալյասկայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել