1in.am-ը գրում է.

Ֆրանսիայում գրանցվել է Ֆրանսուա Օլանդի վարկանիշի անկման հերթական ռեկորդը: Նրա վարած քաղաքականությունից փետրվարին դժգոհ է ֆրանսիացիների մոտ 79 տոկոսը: Այս մասին վկայում են ամենամսյա հարցման արդյունքները՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Ինչպես պարզել է հասարակական կարծիքի հետազոտությունը, Օլանդի ժողովրդականության մակարդակը իջել է 2 տոկոսով՝ հունվար ամսվա համեմատ:

Ընթացիկ ամսում Ֆրանսիայի նախագահին իր աջակցությունն է հայտնել երկրի բնակչության մոտ 20 տոկոսը, նրանցից միայն 2 տոկոսն է «շատ գոհ» նրա աշխատանքից, իսկ 18 տոկոսը «բավարարված» է:

Գործող նախագահի հակառակորդների թիվն այս ժամանակաընթացքում ևս ավելացել է 2 տոկոսով: Հարցման ենթարկվածների 39 տոկոսը «ավելի շուտ բավարարված չէ» նրա աշխատանքից, 49 տոկոսը «ծայրահեղ դժգոհ է» նրա քաղաքական կուրսից, պատասխանից խուսափել է հարցման մասնակիցների 1 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել