Անօթևան տղամարդը պատմել է, թե ինչպես 15 տարի առաջ սկսեց ապրել գերեզմանատանը: Նրա խոսքերով՝ գերեզմանահորում ապրելն ավելի հարմարավետ է, քան փողոցը:

43-ամյա Բրատիսլավ Ստոյանովիչն իր կացարանը կիսում է ավելի քան 100 տարի առաջ թաղված մի ընտանիքի աճյունի հետ Սերբիայի Նիշ քաղաքում:
Գերեշմանահորի տարածքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Իր համար այստեղ կացարան պատրաստելով՝ տղամարդը խոստովանում է, որ իրեն զգում է ինչպես տանը:

«Այստեղ անհամեմատ չոր է եւ տաք: Ես մի քանի լամպ ունեմ: Այս ամենն իմ անձնական իրերն են: Իհարկե, սա դղյակ չէ, բայց փողոցում ապրելուց ավելի լավ է»,- ասում է Բրատիսլավը:

Բրատիսլավ Ստոյանովիչը երբեք հիմնական աշխատանք չի ունեցել: Նա զրկվել է իր տնից, քանի որ բանկերին հսկայական պարտքեր է կուտակել: Գերեզմանատուն տեղափոխվել է փողոցներում մի քանի ամիս ապրելուց հետո: Այսօր նա իր ողջ ժամամանակը տրամադրում է գերեզմանատանը մոմերի մնացորդները հավաքելուն:

Տղամարդն ասում է, որ մեռյալների հետ ապրելն այդքան էլ սարսափելի չէ, ինչպես շատերն իրենց ներշնչել են: «Սկզբում ես նույնպես վախենում էի, բայց ժամանակի ընթացքում այն դարձավ սովորական: Այժմ ես ավելի շատ վախենում են կենդանի մարդկանցից, քան մեռյալներից: Ամեն անգամ, երբ ցանկանում եմ դուրս գալ գերեզմանահորից, ուշադիր զննում են շուրջս, որպեսզի համոզվեմ՝ շրջակայքում որևէ մեկը կա, թե ոչ: Չէ որ ես կարող եմ վախեցնել մարդկանց»:

«Մարդիկ շատ բարի են իմ նկատմամբ. հաճախ նրանք սնունդ եւ հագուստ եմ բերում ինձ համար: Երբեմն ես ստիպված եմ լինում ուտելիք հավաքել աղբամաններից, սակայն դրանք շատ հագեցնող են լինում: Զարմանում եմ, թե որքան համեղ ուտելիքներ են մարդիկ դեն նետում: Ես չեմ վախենում գերեզմանատանը քնելուց: Մեռյալները մահացած են: Ես ավելի շատ վախենում եմ սոված մնալուց: Եթե մի օր մահանամ, ոչ մի խնդիր չի լինի. ես արդեն համապատասխան վայրում եմ գտնվում»:



Բրատիսլավի օթևանը մոտավորապես 2 ք/մ է: Առաստաղի բարձրությունը՝ 2 մետր: Գերեզմանատան վերահսկիչներն ասում են, որ Բրատիսլավն այստեղ կարող է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի խանգարել այլ «այցելուների»: Այն ընտանիքից, ում պատկանում է գերեզմանատան այս հատվածը, ոչ ոք չի մնացել, այդ իսկ պատճառով այն ոչ ոքին փաստացի չի պատկանում:


«Եթե նա իրեն լուռ, հանգիստ պահի եւ չխանգարի ոչ ոքի, մենք նրան դուրս հանելու մտադրություն չունենք»,- ասում է գերեզմանատան վերահսկիչներից մեկը:

Ընտանիքի ազգանունը, որը անօթևան այս տղամարդուն ծածկ է տվել, հայտնի չէ, քանի որ շիրմաքարի վրայից ջնջվել է:






