17 տարեկանում նա ստացավ «Միսս Հայաստան» տիտղոսը, իսկ այնուհետ ճանաչվեց  «Վիցե Միսս Եվրոպա 2005»: Հենց այդ տարիներից էլ  սկսած՝ նա գրավեց մեր էկրանները: Շատ չանցած՝  Լուսինե Թովմասյանն արդեն նկարահանվեց գեղարվեստական ֆիլմերում և դարձավ շատ տղամարդկանց սիրելի, բայց և անհասանելի կանանցից մեկը: Շատերի սրտերը կոտրվեցին, երբ 2013-ին գեղեցկուհին ամուսնացավ Արթուր Հովհաննիսյանի հետ ու դարձավ նրա միակ և անփոփոխելի կողակիցը:

ArmStar.am-ը փորձեց պարզել, թե որտեղ և ինչպես է Լուսինեն նշել Տյառընդառաջը, ո՞րն է այս տոնի խորհուրդն իր համար, ի՞նչ նվերներ է ստացել հարազատներից:

Ժողովրդական սովորույթի համաձայն օրհնված մոմի կրակով վառում են Տյառնընդառաջիխարույկը, իսկ այս տարի նորապսակները վառեցի՞ն  սիրո կրակը:

Այո՛,  վառեցինք սիրո կրակը և երեք անգամ ցատկեցինք կրակի վրայով:

Ի՞նչ խորհուրդ ունի Տյառնընդառաջը  ձեզ համար:

Խորհուրդները շատ են, բայց այս տոնը մի ավանդույթ է, որը միշտ պահպանվել է թե՛ քույրիկիս, և թե՛ իմ բոլոր ընկերների կողմից: Իմ կարծիքով ավադույթները միշտ պետք է պահպանվեն: Այս տարի ես ու ամուսինս էլ այն նշեցինք:

Որպես ազգային ավանդու՞յթ  եք նշում այս տոնը, թե ինքներդ վաղուց  երազել եք կրակի վրայով ցատկել:

Տոնն ընդունում եմ նաև որպես ավանդույթ և, իհարկե, սա այն ավանդույթն է, որն ինձ դուր է գալիս: Երբ տեսնում էի, թե ինչպես էին նորապսակները թռչում կրակի վրայով, մտածում էի՝ կգա՞  մի օր, որ ես էլ այդպես կանեմ:

Ժողովրդական ավանդույթ է նաև հարսանիքը,  որը ևս ի կատար ածեցինք : Ոչ մի ավանդույթից ես և ամուսինս ետ չենք կանգնել: Այն ավանդությները, որոնք ինձ դուր են գալիս, փորձել եմ ամեն  տարի նշել:

Ո՞րն է  ամենասիրելի ազգային տոնդ:

Ինձ համար ամենասիրելի ազգային տոնը Նոր Տարին է:

Ու՞մ հետ և որտե՞ղ եք նշել Տրնդեզը

Մեր տան կողքին կա փոքրիկ եկեղեցի, որտեղ վառվում էր կրակը, և հենց այնտեղ էլ մենք թռանք կրակի վրայով, իսկ այնուհետև իմ և ամուսնուս ընկերների, բարեկամների, ծնողների  հետ  ավարտել ենք այդ երեկոն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել