Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը եւ հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը միասին կնկարահանվեն «Վերնոն՝ փոքր աստվածը» «սև» կատակերգությունում: Գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգի ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն այս տարվա ամռանը: Այս պահին բանակցություններ են ընթանում ֆիլմի վերաբերյալ:

Ֆիլմը Վերնոն անունով մի փոքրիկ տղայի մասին է, ում դպրոցում ծաղրում է իր հասակակից մեկ այլ տղա: Մի օր Վերնոնը գալիս է դպրոց՝ զենքը ձեռքին: Տղան դպրոցում կրակահերթ է բացում: Արդյունքում սպանվում է վեց երեխա, այդ թվում նաև ինքը: Նրա միակ ընկերոջը, ով ականատեսն է լինում ողբերգական միջադեպի, սկսում են կասկածել Վերնոնի հանցակիցը լինելու մեջ:

Նշենք նաև, որ ԱՄՆ պատմության մեջ եղել է նման դեպք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել