1in.am-ը գրում է.

Սիրո մասին ֆիլմերի միջազգային փառատոնը 30-րդ անգամ մեկնարկել է Բելգիայի Մոնս քաղաքում՝ գրում է ITAR-TASS-ը:

«Պետք է հպարտությամբ նշել, որ տարեցտարի այն ավելի հեղինակավոր ու հայտնի է դարձել: Ուշադրության կենտրոնում ունենալով սերը՝ մենք ջանում ենք մշտապես ցույց տալ իրականությունը, դրա հիմնական սոցիալական խնդիրներն ու երևույթները»,- ասել են կինոդիտման կազմակերպիչները:

Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Խորվաթիան է: Չնայած սրան՝ փառատոնը բացվել է Պատրիս Լեկոնտի ֆրանկ-բելգիական «Խոստում» կինոնկարով:

Մասնակցում են 70 կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր՝ ավելի քան 25 երկրներից: Ինչ վերաբերում է հիմնական մրցույթին, ապա այնտեղ կմրցեն 11 կինոժապավեններ: 

Սիրո մասին միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 1984 թվականին՝ Մոնսում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել