Panorama.am-ը գրում է.
«Բայց ինքն էլ ա երկրապահ, ասում ա առանձնահատուկ: Հայաստանի բոլոր նախագահներն էլ` Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան նրանք բոլորն էլ երկրապահներ են եղել մինչև դարձել են նախագահ», -այսօր Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե նախագահ Սարգսյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի ԵԿՄ-ի հանդեպ:
Նկատենք, որ համագումարի ընթացքում կամավորականների հարցերին պատասխանելուց հետո գեներալ Գրիգորյանը նախագահ Սերժ Սարգսյանին նվեր էր տվել զենք՝ գրիչի տեսքով: Նախագահ Սարգսյանն էլ ընդունելով նվերը՝ ասել էր. «Առանց զենքի չկա փրկություն»:
Նույն համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանը նաև նախագահին ասել էր «վերջին բոլշևիկ», ինչին Սերժ Սարգսյանը արձագանքել էր ժպիտով:
Ասուլիսում լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ նկատի ուներ Մանվել Գրիգորյանը` նախագահին ասելով «վերջին բոլշևիկ», գեներալը պատասխանեց. «Մեզնից մեկը, որը հիմա դարձել ա նախագահ, մենք էլ ենք էլի բոլշևիկ: Ասացվածք ա էլի` վերջին բոլշևիկ: Նովիյե արմյանե էլ կան, սերնդափոխություն ըլնի էլի, ես էդ եմ պատկերացնում, դրա համար էլ…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



