Ալեքսանդր Կորզեր-Ռոբինսոնը, քանդակագործին հատուկ բծախնդրությամբ, հեռացնում է գրքերի (հիմնականում հանրագիտարանների) տեքստային մասը և թողնում միայն նկարազարդումները: Օգտագործելով գրքերից յուրաքանչյուրում առկա նկարազարդումները, գծապատկերները, դիագրամները և այլ վիզուալ տարրերը՝ նա միանգամայն նոր պատմություններ է ստեղծում: Նա ասում է, որ իր աշխատանքում որոշակի սահմանափակումներ են առաջանում այն պատճառով, որ ինքը նոր նկարներ չի ավելացնում: Ալեքսանդրն ասում է, որ ժամանակի ընթացքում հնացած այս գրքերը միանգամայն նոր նշանակություն են ձեռք բերում: Ալեքսանդրի խոսքերով՝ դրանք դադարում են աշխարհաճանաչողության միջոց լինել, սակայն այնուամենայնիվ, այս ստեղծագործություններն օգնում են խորասուզվել ինքդ քո ներաշխարհի մեջ:





















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



