«Paracosm»-ը
 Եթովպիայի կարո ցեղի անչափ տպավորիչ և գեղեցիկ դիմանկարների ֆոտոնախագիծ է, որը ստեղծվել է լուսանկարիչ Վինսենտե Պամպարոի կողմից: Այս տարածքում ապրող ավելի քան 200.000 ցեղախմբերից Կարո ցեղախումբը ամենափոքրերից է, որ ապրում է Աֆրիկայի Գրեյթ Րիֆթ հովտում: 

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Կարո ցեղախումբը անվերջ ու արագ փոփոխվող աշխարհում պահպանում իր մշակույթն ու սովորույթները:
Կարոները ցեղախմբի համար կարևոր օրերին ու տոնակատարություններին իրենց դեմքերն ու մարմինը ավանդաբար ներկում են ածուխով, դեղին քարով, կարմիր երկաթի հանքաքարով խառնած կավճով: Լուսանկարչի գեղեցիկ աշխատանքներում կարելի է տեսնել դիմանկարներ ինչպես ծիսական օրերից, այնպես էլ ամենօրյա կյանքից: 

Տղամարդը զենք է կրում, երիտասարդ ընկերները կանգնած են ուս-ուսի, կինը գրկած է իր երեխային.. բոլոր այս դիմանկարները՝ հրաշալի բնապատկերների ֆոնին: 
Կարո ցեղախումբը յուրահատուկ է ու տարբերվում է մյուս ցեղախմբերից, քանի որ նրանց հաջողվել է հողեր մշակել ու ծովամթերք օգտագործել՝ առավելապես այն բանից հետո, երբ սովի պատճառով նրանց անասունները կոտորվեցին: Այնուամենայնիվ, այս ցեղախմբի երկարակեցությունը վտանգված է ինչպես դեռահասներից շատերի ցեղախումբը լքելու, այնպես էլ իշխանությունների՝ տարածքներ ներխուժման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել