Մեքսիկայում արգելել են երեխաներին անվանել Հիտլեր և ՖեյսբուքPanorama.am-ը գրում է.

Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սորոնա նահանգում օրենքով արգելվել է երեխաներին կոչել որոշ անուններով: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղական գործակալությունը սահմանել է նաև կանոններ, որոնց պետք է հետևեն ծնողները` անուն ընտրելիս: Գրում է «Լենտա.ռու»-ն`  հղում անելով «El Economista»-ին:

Փաստաթղթում նշվում է, որ երեխային անունը չպիտի լինի խտրական, ամոթալի, ապակողմնորոշիչ, պարունակի կետադրական նշաններ կամ կազմված լինի հապավումներից: Անվան համապատասխանությունը նշված կանոններին որոշում են գրանցման բաժնի աշխատակիցները:

Քաղաքացիական ակտերի գրանցման ծառայության ղեկավար Քրիսթինա Ռամիրեսը (Cristina Ramírez) պարզաբանել է, որ ստիպված է եղել գործ ունենալ ծնողների հետ, ովքեր փորձել են իրենց երեխաներին անվանել հնդկական Շայեն ցեղի, Ռեմբո, Թլպատություն և այլ անուններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել