2013 թվականի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ-ի դեկտեմբերի համեմատ աճել է 5.6%-ովPanorama.am-ը գրում է.

2013 թվականի դեկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշ-ը 2012 թ . դեկտեմբերի համեմատ կազմել է 105.6%, 2013 թ . նոյեմ բերի համեմատ `119.5%, իսկ 2013 թ. հունվար–դեկտեմբերը (աճողական ) 2012 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 103.5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` մախորդ տարվա դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2012թ-ի դեկտեմբերի համեմատ աճել է 3,5%-ով , իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 16.4%-ով:

Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` դեկտեմբերին շինարարության համախառն ծավալը նվազել է 6.8%-ով, սակայն ամսական կտրվածքով արձանագրվել է 37.5%-ի աճ:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2013թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ընդամենը 0.2%-ով, իսկ նոյեմբերի համեմատ աճել է 64.2%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել