1  Ամենափոքրիկ տունը

Smallest-House-in-Britain

Ամենափոքրիկ տունը գտնվում է Միացյալ Թագավորության Ուելսի Քոնուեյ բնակավայրում: Տան չափերն ընդհանուր առմամբ ընդամենը 5.49մ2 են: Այն որպես բնակելի տուն էր ծառայում 16-րդ դարից մինչև 1900-ականներ: Տան վերջին բնակիչներից է ձկնորս Ռոբ Ջոնսը: Տունն իրականում այնքան էլ հարմար չէ բնակության համար, և այսօր այն պարզապես հրաշալի վայր է զբոսաշրջիկների այցելության համար:

 2  Նեղ տունը

thinnest-house

Լոնդոնի Քենսինգթոնի Թուրլոու հրապարակում է գտնվում ամենանեղ տունը:

 3  Ծռված տունը


Ուինձորի ծռված տունը կառուցվել է 1592թ.-ին: Այն առավել հայտնի է դարձել միայն 1718թ.-ին վերակառուցվելուց հետո: Այս տունը նաև Ուինձորի դղյակ տանող գաղտնի ճանապարհ ունի, որը ենթադրվում է, որ օգտագործվել է Կառլոս արքայի ու իր սիրուհիների կողմից: Ծռված տունը այսօր ծառայում է որպես ռեստորան:

 4  Տուն-զուգարանակոնք

sim-jae-duck

Հարավկորեացի Սիմ Ջադաքը զբաղվում է հասարակական զուգարանների նախագծմամբ:  2007թ.-ին նա հսկայական զուգարանակոնքի տեսքով տուն է նախագծել:

 5  Տունը ծառի վրա

These Are The Most Amazing Tree Houses Ever

Շատերը կարծում են, որ մեր նախնիները ապրել են ծառերի վրա, դե իսկ մանկության տարիներին, թերևս, բոլորին է գրավել ծառեր մագլցելը: Հատկապես մեծ քաղաքներում այսօր բոլորը մաքուր օդի ու քաղաքային եռուզեռից հանգստանալու կարիք ունեն, որը նրանք կարող են անել ծառի տների վրա:

 6  Ստորգետյա տունը

outrial_220409_010

Ստորգետնյա տներն իրականում նորություն չեն, սակայն այս տների օդափոխումը բավականին դժվար է, իսկ լուսավորությունն՝ ապահով, թանկարժեք: Յուրահատուկ ու հետաքրքիր դիզայնով ստորգետնյա տունը՝ հետաքրքիր մինիմալիստական ոճով, կառուցված է լեհական KWK Promes ճարտարապետական ընկերության կողմից: Տան տանիքը ծածկված է գազոնով, ունի արծաթագույն պատուհաններ, ինչպես նաև տանիքից բացվող անցքեր, որոնք թույլ են տալիս տունը լուսավորել բնական լույսով ու օդափոխել այն:

 7  Թանկարժեք տունը


Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Լակշմի Միթալը, ռեկորդ սահմանեց, երբ լոնդոնյան իր առանձնատունը գնելու համար 47-ամյա Նոամ Գոթեսմենին վճարեց 195.881.400 դոլար, որը գտնվում է Բրունեյի սուլթանի սեփականության ու Քենսինգթոնի պալատի միջև: Այս վայրը հայտնի է որպես «Միլիարդատերերի բուլվար»: Տան ավտոտնակում կարելի է կայանել 20 մեքենա:

 8  Կիթառ-տունը


Կիթառ-տունը գտնվում է ԱՄՆ Ջորջա նահանգի Ֆայեթվիլ բնակավայրում ու կառուցվել է արևմտյան քանթրի ոճի երգիչ, երգահան Էլվիս Քարդենի կողմից: Այս տնով ոգեշնչված՝ ստեղծվել է նրա «Living in an Old Guitar» (Ապրելով հին կիթառի մեջ) ալբոմը:

 9  Դաշնամուր-տունը

piano-house

Ճապոնիայում գտնվող այս յուրահատուկ տան դիզայնը ստեղծված է ոչ միայն դաշնամուրից, այլև ապակյա թավջութակից: Այն իսկական արվեստի աշխատանք է:

 10  Ծովախեցի տունը


Մեքսիկացի ճարտարագետ Խավիեր Սենոսիաինի կողմից նախագծված խեցաձև տունը` Նաուտիլիուսը, գտնվում է Մեխիկոյում: Այն իսկական խեցի է հիշեցնում՝ ասես ֆիլմերից ու գրքերից լինի:

 11  Կամուրջ տունը

 12  Շրջված տունը

upside-down-house-germany

Տունը նախագծվել է գերմանացի ճարտարապետներ Կլաուդիուս Գոլոսի և Սեբաստիան Միկուսիուկի կոմղից՝ արվեստի ցուցահանդեսի շրջանակներոմ: Տունը գտնվում է Գերմանիայի Տրանսենհեյդ  բնակավայրում ու զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է ծառայում: 

 13  Ինքնաթիռ-տունը

nigeriaplane

Աբուխայի ինքնաթիռ-տունը գտնվում է Նիգերիայի Աբուխա բնակավայրում: Ասում են, որ տունը կառուցվել է այն բանից հետո, երբ Լիզա անունով մի կին իր ամուսնուն խնդրում է որպես իր հոբբիի խորհրդանիշ` ինքնաթիռի տեսքով տուն կառուցել իր համար: Տունը դրանից հետո դարձել է զույգի սիրո խորհրդանիշը, քանի որ ամուսինն ինքն իր ձեռքերով է կառուցել այն իր սիրելիի համար:

 14  Կոշիկ-տունը


Հարավային Աֆրիկայում գտնվող կոշիկի տեսք ունեցող այս շինությունը զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է ու ծառայում էր որպես թանգարան ու արվեստի պատկերասրահ:

 15  Անանաս-տունը


Շոտլանդիայում գտնվող անանասի ձև ունեցող այս տունը կառուցվել է 1761թ.-ին՝ Դունմորի չորրորդ դուքս Ջոն Մյուրեյի համար անհայտ ճարտարագետի կողմից:

 16  Կայծքարի տունը


Տունը գտնցվում է Կալիֆորնիայի Բեյ բնակավայրում, ու հատկապես զարմացում է իր վառ գունավորմամբ, որն էլ այն մեծապես առանձնացնում է շրջապատից:

 17  ՉԹՕ-տուն


Այս տարօրինակ ու հրաշալի դիզայնով տունը նախագծել է ճարտարապետ Մատտի Սուրոնենը՝ 1968թ.-ին, ու այն անվանել «Ֆուտուրո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել