Tert.am-ը գրում է.
Հայաստանում մարդ չկա, որ լրջորեն զբաղվում է քաղաքականությամբ ու ռուսամետ չէ, բայց եկեք մենք մեզ չխաբենք, որովհետև Ռուսաստանն ու Մաքսային միությունը տարբեր հարթությունում են գտնվում։ Այսօր «Բարգավաճ Հայաստանի» 7-րդ հերթական համագումարից հետո հայտարարեց, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը:
«Ես մտահոգ եմ երկրի ապագայով, մենք չենք կարող Ռուսաստանի հետ ամենաբարձր հարաբերություններ չունենալ, բայց եկեք մենք մեզ չխաբենք. Մաքսային միություն և Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ՝ դրանք երկու տարբեր հարթությունների վրա պետք է դիտարկենք»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը և ավելացրեց, որ Հայաստանը սխալ ճանապարհի վրա է:
«Ես՝ որպես նախկին արտգործնախարար, մի մարդ, որը ծանոթ է բանակցային այդ խոհանոցին, լավ գիտակ է հայ-ռուսական հարաբերություններին, ընդհանրապես ԵՄ-ի հետ կապված գործընթացներին, կարծում եմ, որ մենք մեզ նման ընտրության առաջ երբեք չպետք է կանգնեցնեինք, սրա մասին պետք է շատ վաղ մտածված լիներ, որպեսզի մենք մեզ չփակեինք ԵՄ ընձեռած հնարավորություններից, միաժամանակ բարձր մակարդակի վրա պահելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Սա է ենթադրում դիվանագիտությունը, սա է մեր ժողովրդի պահանջը»,- հավելեց Վարդան Օսկանյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



