1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան Սիրահարների օրը հայտարարել է իր գործընկեր Մեթյու Ռաթլերի հետ նշանադրության մասին: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Twitter-ում գրել է աստղը: 

«Նա հարցրեց, ու ես ասացի...»,- այսպես է մեկնաբանել Ագիլերան սեփական ձեռքի լուսանկարը, որտեղ անանուն մատին հնարավոր է տեսնել հսկայական ադամանդով նշանադրության մատանին: 

Ագիլերան ու Ռաթլերը ծանոթացել են 2010-ին «Բուռլեսկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ ապագա փեսացուն աշխատում էր ասիստենտ:

Սա կլինի Ագիլերայի երկրորդ ամուսնությունը: Նա 6 տարի ամուսնացած էր Ջորդանո Բրեթմանի հետ, որից որդի ունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել