Tert.am-ը գրում է.

Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ով հրաժարվել է Օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական ելույթի կարճ ծրագրից, հայտնել է, որ ինքը կցանկանար «խոշոր վերջակետ դնել կարիերայում և հեռանալ», գրում է Взгляд-ը։

«Իհարկե, շատ վիրավորական է, որ որոշ մարդիկ բացասական են արտահայտվում, ասում են, որ պետք էր ճանապարհ տալ երիտասարդներին։ Ես ցավեր զգացի մեջքիս հատվածում դեռևս թիմային մրցման ծրագրի ժամանակ»,- բացատրել է մարզիկը։

Նրա խոսքով՝ դրանից հետո ինքը գեղասահքի ֆեդերացիային ասել է, որ կարող է փոխարինվել, «քանի որ խնդիրներ կան մեջքի հետ կապված»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել