Տիմոշենկոն ժողովրդական ապստամբության և Յանուկովիչին միջազգային քրեական պատասխանատվության կանչելու կոչ է անումPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անհրաժեշտ է համարում մեծացնել գործող իշխանության նկատմամբ ճնշումը մինչև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «չի հասունանա ընդդիմության հետ իրական բանակցություններ սկսելու հարցում»: Տիմոշենկոն բանակցությունների միակ հնարավոր թեման համարում է նախագահի հրաժարականը: Այս մասին Ուկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է «Зеркало недели» ուկրաինական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում:

«Հաշվի առնելով Յանուկովիչի մաքսիմալիզմը երկրին տիրելու ձգտման մեջ, հաշվի առնելով իշխանության մենաշնորհը, որ կենտրոնացվել է նրա ձեռքում, փոխզիջման հնարավորություն կարող է լինել միայն երեք գործոնների ազդեցությամբ. ժողովրդական ապստամբության ուժով, միջազգային պատժամիջոցների իրական գործողությամբ և Ընտանիքի դեմ միջազգային հակակոռուպցիոն հետաքննությամբ կամ էլ Միջազգային քրեական դատարան դիմելով»,- նշել է Յ. Տիմոշենկոն:

Նրա խոսքով՝ այդ երեք գործոններն ակտիվացնելու նպատակով ընդդիմությունը «Մայդանի» հետ միասին պետք է ստեղծի բարձր արդունավետություն ունեցող և ուղիղ գործող խմբեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել