Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնըPanorama.am-ը գրում է.

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հարցում է անցկացրել երիտասարդների շրջանում և պարզել, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել