Ինչպես բոլորս գիտենք, օլիմպիական խաղերը լուրջ ու խիստ կանոնադրությամբ իրականացվող խաղեր են, որոնք նախապես մանրակրկտորեն պլանավորվում են: Սակայն պետք է նշել, որ միշտ չէ, որ օլիմպիական խաղերի պատմության մեջ ամեն ինչ այսպես է եղել: 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի կեսերը օլիմպիական խաղերը բավականին անփույթ էին կազմակերպվում, ինչի արդյունքում օլիմպիական խաղերի պատմության մեջ բազմաթիվ հետաքրքիր ու խելահեղ պահեր են եղել` մարզիկների անհետանալուց մինչև մարաթոնյան վազորդների շամպայն խմելը՝ հենց վազքուղում: Ստորև ընթերցեք օլիմպիական խաղերի պատմության ամենախենթ 8 պահերի մասին:

➀ Թունիսյան թիմի կատակերգական ելույթներն օլիմպիական խաղերում
Թունիսի ժամանակակից հնգամարտի խաղը 1960թ.-ի Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ ավելի շատ նման էր կատակերգական ներկայացման: Բոլոր երեք մարզիկները խաղից հանվեցին մրցավարներին չափազանց մոտիկից կրակելու համար, ձիասպորտի մրցարշավի ժամանակ նրանց երեք մարզիկներն էլ ձիերից վայր ընկան, իսկ մեկը քիչ էր մնում խեղդվեր լողի մրցության ժամանակ: Արդեն սուսերամարտի մրցության ժամանակ թիմի մի անդամը, որ պայքարի դուրս եկավ երեք անգամ՝ նաև մյուս երկու թիմակիցների փոխարեն:
Թերևս, կարիք չկա նշելու, որ այս ձախողումների համար թիմին որակազրկեցին:
➁ Սխալ ուղղությամբ վազող մարզիկ
1908թ.-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի մարաթոնի վերջնագծին հասնելիս հարավաֆրիկյան բանտապահ Չարլզ Հեֆֆերոնը, ով մասնակցում էր խաղերին և վազորդների մեջ առաջատարն էր, իր երկրպագուներից մեկից մի գավաթ շամպայն է ստանում ու խմում այն: Խմիչքն ընդունելուց հետո նա փսխում է, ինչը իտալացի մարզիկ Դորանդո Պիետրիին թույլ է տալիս մարաթոնում առաջ անցնել: Պիետրին այնքան խառնված վազեց ստադիոն, որ սկսեց սխալ ուղղությամբ վազել, ու նրան ստիպված էին ուղղորդել՝ ցույց տալով ճիշտ վազքուղին: Վազքուղու վերջին մետրը հատելու ժամանակ նա անգամ վայր ընկավ ու վերջնագծին հասնելու համար օգնություն ստանալու կարիք ուներ: Նա հաղթող ճանաչվեց, սակայն շուտով որակազրկվեց այն օգնության համար, որ նա ստացել էր վազքուղում սխալվելու ժամանակ, ինչի արդյունքում ոսկե մեդալը շնորհվում է ամերիկացի Ջոնի Հայեսին, իսկ արծաթը՝ շամպայնը վայելող Հեֆերոնին:
➂ Բանաստեղծական ձոնը օլիմպիական խաղերի ժամանակ
Ֆրանսիացի Պիեռե դե Ֆրեդին Կուբերտինի բարոնը Օլիմպիական միջազգային կոմիտեի երկրորդ նախագահն էր ու համարվում է Օլիմպիական ժամանակակից խաղերի հայրը: 1912թ.-ին Ստոկհոլմի խաղերի ժամանակ մարզիկներին ներկայացնելիս ֆրանսիացի արիստոկրատն արտասանեց «Ներբող սպորտին» իր բանաստեղծությունը ու դրա համար արժանացավ գրականության ոսկե մեդալի: Սպորտից ոգեշնչված արվեստի ասպարեզի մրցակցությունը, որը ներառում էր այնպիսի ոլորտներ, ինչպիսիք էին ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը ու քանդակագործությունը, 1952թ.-ին դադարեց օլիմպիական խաղերի մաս կազմել:
➃ Երբեք չավարտվող մրցությունը
1912թ.-ի խաղերում էստոնացի ըմբիշ Մարտին Կլեյնը հանդես էր գալիս Ռուսական կայսրության թիմից: Այդ խաղերում նա նվաճեց արծաթե մեդալ, որը էստոնացիների երբևէ հաղթած ամենաառաջին մեդալն էր: Եվ, թերևս, պետք է նշել, որ այն ձեռք բերելը բավականին դժվար էր: Կիսաեզրափակիչում ֆինն մարզիկ Ալֆրեդ Ասիկայնենի հետ Կլեյնը 11 ժամ ու 40 րոպե շարունակ ըմբշամարտի էր բռնվել՝ այդպիսով գրանցելով պատմության մեջ արձանագրված ամենաերկար մարտը: Արդեն հաջորդ օրը` եզրափակչում, Կլեյնը չափազանց ուժասպառ էր, որպեսզի կարողանար հաղթել ոսկե մեդալը:
➄ Լողա կամ խորտակվիր ու հաղթիր
Չնայած այս զվարճալի պատմությունը համեմատաբար վերջերս է տեղի ոնեցել, այնուամենայնիվ, սրա մասին չնշել այս ցուցակում հնարավոր չէր լինի: 2000թ.-ի Սիդնեյի խաղերում Էկվատորիալ Գվինեայից Էրիկ Մուսամբանին միայնակ սկսեց պայքարել ազատ ոճի լողի 100-մետրանոց մրցապայքարում հաղթանակի համար, այն բանից հետո, երբ մրցակիցների սխալ մեկնարկի պատճառով վերջիններիս որակազրկեցին: Մարզիկը դժվարությամբ առաջ լողալով ու վերջում գրեթե խեղդվելով՝ 100 մետրն անցնում է 1:52.72 րոպեում՝ ավելի քան մեկ րոպե դանդաղ, քան իր մրցակիցները, բայց քանի որ նրանք որակազրկված էին, հաղթանակը շնորհվեց Մուսամբանինին: Պարզվեց, որ նա ընդամենը 8 ամիս էր, ինչ զբաղվում էր լողով ու մարզվել էր հյուրանոցային 20 մ լողավազանում: Նրա հաստատակամությունն ու ինքնավստահությունը նրան իսկական հերոս էին դարձրել: Ու արդեն 2012թ.-ին Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ նա Էկվատորիալ Գվինեայի լողի թիմի մարզիչն եր:
➅ Խելահեղ դուել
1924թ.-ի Ֆրանսիայի օլիմպիական խաղերը մեզ տվեցին Ջոննի Ուեիսմյուլլերի, «Հրե կառքերի» և բազմաթիվ այլ հետաքրքիր մենամարտերի պահեր: Սակայն խաղերի ժամանակ այս մի դեպքը, թերևս, ամենատպավորիչն է: Ադոլֆոն Կոնտրոնին՝ իտալական սուսերամարտի թիմի ավագը, կռվում էր Հունգարիայի օլիմպիական թիմի մարզիչ Իտալո Սանտելիի որդու` Ջիորջիո Սանտալիի դեմ: Օլիմպիական խաղերին նրանք մենամարտում էին մրցակցությունից դուրս: Չորս ամիս անց մեկ այլ մենամարտ է տեղի ունենում հունգարացի մրցավարի ու իտալական թիմի անդամ Օրեստե Պուլիտիի միջև:
➆ Մեկ ոտք ունեցեղ 6-ակի մեդալակիրը
1904թ.-ի Սեյնթ Լյուիսի խաղերում ամերիկացի մարմնամարզիկ Ջորջ Այզերը մեկ օրվա ընթացքում 6 մեդալ է հաղթել (3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ): Սակայն ավելի տպավորիչ փաստը այն է, որ նա միայն մեկ ոտք ուներ: Գնացքի տակ ընկնելով՝ նա կորցրել էր իր մի ոտքը, որի փոխարեն փայտյա պրոթեզավորված ոտք էր դրված: Իր փայտյա ոտքով նա դեռևս կարողանում էր մրցակցել խաղերում, որոնք ներառում էին այնպիսի մրցապայքար ինչպիսին, օրինակ, առանց ցատկահարթակի երկար տարածության ցատկ կատարելն էր:
➇ Մարաթոնյան կորած վազորդը 54 տարի անց ավարտին է հասցնում իր մրցավազքը
Այս պատմությունն ավելի շատ ինչ-որ գրքային խորհրդավոր պատմություն է հիշեցնում, քան օլիմպիական խաղերի դեպքերի հնարավոր զարգացում: 1912թ.-ի Ստոկհոլմի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնյան վազքի ճապոնացի մարզիկ Շիզո Կանակուրին բավականին հետաքրքիր արկածների մեջ է ընկնում: Շոգից գիտակցությունը կորցնելուց հետո՝ նա ուշքի է գալիս ինչ-որ ֆերմերների ընտանիքում, որտեղ նրան խնամում են մինչև ապաքինվելը: Օլիմպիական խաղերում նա չի ավարտում պայքարը ու վերադառնում է Ճապոնիա՝ առանց դրա մասին որևէ մեկին զգուշացնելու: Խաղի կազմակերպիչները չգիտեին, թե ինչ է կատարվել նրա հետ, ու միայն 1966թ.-ին էր, որ կարողանում են գտնել նրան ու առաջարկում ավարտին հասցնել իր մրցավազքը: Նա ընդունում է առաջարկն ու ավարտին հասցնում մարաթոնյան վազքը՝ գրանցելով 54 տարի, 8 ամիս, 6 օր, 8 ժամ, 32 րոպե և 20.379 վայրկյան ժամանակ:



