1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը ողջունում է Ուկրաինայում բողոքի ակցիայի բոլոր ձերբակալված մասնակիցների ազատ արձակումը, ինչպես նաև ցուցարարների կողմից գրավված կառավարական շենքերն ազատ արձակելու ընդդիմության որոշումը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Նրա հայտարարությամբ՝ ԱՄՆ-ը դա համարում է լարվածության թուլացման և խաղաղ ուղով քաղաքական ճգնաժամի կարգավորման կարևոր քայլ:

ԱՄՆ-ը ուկրաինական կառավարությանը կոչ է անում դադարեցնել ցուցարարների ձերբակալություններն ու քրեական հետապնդումները: 

Վաշինգտոնն անհանգստացած է ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ահաբեկման ուժեղացմամբ, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն արմատական ժողովրդավարական սկզբունքների և պետական լավ կառավարման:

ԱՄՆ-ի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամի կարգավորման հաջորդ քայլը պետք է լինի բազմակուսակցական տեխնիկական կառավարության ձևավորումը, որը կնվաճի ուկրաինացի ժողովրդի վստահությունն ու կվերականգնի երկրի քաղաքական ու տնտեսական կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել