««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։

Դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։

Ընդամենը 2 օր առաջ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր Աժ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, Աժ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։

Մեկ օր առաջ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով մարտական գործողությունների վարման, հեռահար միջոցների կիրառման խնդիրները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել