Hetq.am-ը գրում է.

Կիմա Խաչատրյան

Այսօր մի շարք ֆեմինիստ ակտիվիստներ իրականացրեցին պարային ֆլեշ-մոբ միջազգային հնչեղություն ունեցող V-Day-ի և 1 Billion Rising-ի շրջանակներում, որը նպատակ ուներ ևս մեկ անգամ բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության խնդիրը: 

Ֆլեշ-մոբի մասնակիցներից մեկը՝ Աննա Նիկողոսյանը, ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է մի շարք ֆեմինիստների և ակտիվիստների նախաձեռնությամբ: 

«Մենք բոլորս միավորվել ենք, որպեսզի մեր խոսքը ասենք կանանց և աղջիկների նկատմամբ  բռնության վերաբերյալ: Այսօր աշխարհի տարբեր երկրներում կանայք փետրվարի 14-ին ոտքի են կանգնում և պարում. սա պայքարի մի ձև է»,- նշեց Աննա Նիկողոսյանը:

«Մեր մարմինը երջանիկ կյանքի համար է: Միացե՛ք և ասե՛ք ոչ բռնությանը»,- ասաց կազմակերպիչներից մեկը՝ Քրիստինան:


 Միջոցառմանը ներկա էին  նաև տղամարդիկ:

«Մենակ կանա՞նց համար ա սա: Տղամարդիկ էսօր ավելի շատ են ապրում կանանց ճնշման տակ, քան կանայք՝ տղամարդկանց: Էսօր կանայք են բռնության ենթարկում տղամարդկանց: Էհ՜, աղջիկ ջան, ժամանակները փոխվան»,- ասաց Գագիկ Սարգսյանը: 

Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ը ենթարկվում է բռնության իր կյանքի ընթացքում: Այս թիվը կազմում է 1 միլիարդ: 

Այսպիսի ֆլեշ-մոբ անց է կացվում փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում՝ ամեն տարի շարժման մեջ ներգրավելով ավելի մեծ թվով մասնակիցների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել