Վերջ Եվգենի Պլյուշչենկոյի կարիերայինArmnewstv.am-ը գրում է.

Ադլեր Արենան կիսով չափ դատարկվեց, երբ Պլյուշչենկոն նախավարժանքից հետո մեջքը բռնած հեռացավ սառցադաշտից: Եվգենի Պլյուշչենկոն հանեց իր մասնակցության հայտը օլիմպիական խաղերի տղամարդկանց մենապարի մրցույթում: 

Մեկ տարի առաջ Եվրոպայի առաջնության ժամանակ էր դանակը ոսկորին հասել: Երկար տարիներ Ժենյան ելույթ էր ունենում իրանի և ծնկների շրջանում սուր ցավերով: Իսրայելում 2012-ին վիրահատել էին գեղասահորդի ողնաշարը: 2013-ի հունվարին Պլյուշչենկոն վերադաձավ մեծ սպորտ: Սակայն Զագրեբի Եվրոպայի առաջնությունը ճակատագրական էր: Պլյուշչենկոն դժվարությամբ ավարտեց Կարճ ծրագիրը, ապա հրաժարվեց հետագա պայքարից:

Եվգենի Պլյուշչենկոն 12 վիրահատության է ենթարկվել: Երկու ողերը արհեստական են: Շարունակելը կնշանակեր հաշմանդամության կարգ ստանալ: 31-ամյա Եվգենի Պլյուշչենկոն Սոչիի չկայացած երազանքից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Եվգենի Պլյուշչենկոն կվերադառնա գեղասահք, եթե այն ընդգրկվի պարալիմպիկ խաղերի մրցութային ծրագրում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել