ԲԱՑԱՌԻԿ. Անակնկալ շրջադարձ ՊՆ մայորի վրաերթի և մահվան դատական գործումArmnewstv.am-ը գրում է.

25-րդ կիլոմետրին գրանցված միջադեպի հետքերը չկան: Անգամ մեքենայի արգելակների տեղեր չեն եղել, այդ պատճառով էլ փորձագետները չեն նշել վրաերթի ենթարկած մեքենայի արագությունը: Առերեսման ժամանակ նշվել էր, թե ճանապարհի որ հատվածում է հարվածել հետիոտնին ու ինչպես է Դավիթ Կարապետյանը ընկել` մի քանի տասնյակ մետր հեռվում: Դատաքննությունը պետք է պարզեր, որ Գավառի բնակիչ Սուրեն Բունիաթյանը մեքենայով հանդիպակաց գոտում է հայտնվել ու վրաերթ կատարել: Փորձաքննությունը հաստատել է Սուրենի մեղքը, սակայն նա չի ընդունում իր մեղքը: Սուրենը չունի վարորդական վկայական, մեքենան էլ իրենը չի եղել:

Դեպքի մանրամասները քննում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Մինչև այժմ դատավարությունն արագացված էր: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց ու հայցադիմում ներկայացրեց` դատաքննությունն անցկացնել ոչ թե արագացված, այլ ընդհանուր դատավարության կարգով, սկսել վկաների ու ապացույցների ուսումնասիրություն, հրավիրել փորձագետների: Նաև Սուրեն Բունիաթյանից գանձել Դավիթ Կարապետյանի ամսական աշխատավարձի չափով գումար, մինչև լրանա մահացածի անչափահաս երեխաների 18 տարին: Բունիաթյանը պետք է հատուցի Դավիթի հուղարկավորության և վարկային պարտավորությունների ծախսերը, քանի որ մահացածը ընտանիքի միակ կերակրողն ու վճարումներ անողն էր: Միջնորդությունները բավարվել են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել