HuffPost պարբերականի լրագրող Շիտիկա Անանդը կազմել է 8 կետից բաղկացած մի ցուցակ, թե ինչո՞ւ պետք չէ սիրահարվել լրագրողների: Վալենտինի օրվա կապակցությամբ, ձեզ ենք ներկայացնում այդ 8 կետերը:

Լրագրողը ձեր հարաբերությունները կօգտագործի աշխատանքում


Հատկապես, եթե լրագրողը վարում է հարաբերությունների վերաբերյալ թեմատիկ շարք, կամ եթե տվյալ թեման, որի վրա նա աշխատում է, հղումներ է պարունակում հարաբերությունների վրա, ապա վստահ եղեք, որ դուք կհայտնվեք նրա տեքստում: Պարտադիր չի, որ դա լինի ակնհայտ, բայց ձեր կերպարը կկարողանաք նշմարել բառերի հոսքում: Միևնույն ժամանակ, սա այդքան էլ վատ չէ, քանզի դա նշանակում է, որ դուք իրոք մեծ նշանակություն ունեք Նրա համար:

Աշխատանքը ավելի կարևոր է քան սեքսը


Որոշ գործատուներ վճարում են տեքստի համար, բայց դժվար թե գտնեք մի գործատուի, ով իր լրագրողին կվճարի իր սիրելիի հետ սեքսով զբաղվելու համար: Այդ պատճառով, լրագրողները հաճախ գերադասում են սեքսով զբաղվել MS Word-ի հետ, որովհետև ի տարբերություն զուգընկերոջ հետ ատլասե սավանների վրա սիրով զբաղվելուն, դա եկամտաբեր է, իսկ այդ ատլասե սավանները վերջիվերջո պետք է գնել: Բացի դրանից, ի վերջո մամլո ասուլիսներից հետո տանը հայտնվող հանքային ջրերը պատահաբար չեն հայտնվում տանը:

Նրանց չես խաբի

Նրանք միշտ գիտեն, թե դուք երբ եք ճիշտն ասում, երբ ստում և երբ եք ձանձարնում: Նրանց մասնագիտության մի մասն է կազմում զգալ զրուցակցի տոնայնության բոլոր փոփոխությունները, անգամ եթե զրուցակցի հետ շփումը հեռախոսի միջոցով է: Այնպես որ, անգամ հույս մի ունեցեք, որ ձեր ասածներից  ինչ որ բան կընկալվի, որպես «Off record»: Ավելին, այն կօգտագործվի ձեր դեմ մեկ տարի կամ 18 օր անց (ընդ որում հիանալի նախաբանով և բոլոր հղումներով): Բացի դրանից, այս ամենից զատ, լրագրողներից շատերը պարզապես ֆոտոգրաֆիկ հիշողություն ունեն:

Նրանք հիշում են ձեր խոսքերը


Կապ չունի, թե ինչ ձևով են արտաբերվել դրանք՝ զրուցելիս, նամակում, հեռախոսազրույցի ժամանակ, թե SMS-ով, լրագրողները հիշում են դրանք և հարկ եղած դեպքում Ձեզ էլ են հիշեցնում դրանք: Նրանք պարզապես ծրագրավորված են, որպեսզի հիշեն իրադարձություններն ու խոսքերը, այնպես որ ուշադիր եղեք լրագրողների հետ զրուցելիս: Եվ մի մոռացեք, լրագրողները կարող են տարբեր կերպ մեկնաբանել Ձեր խոսքերը:

Նրանք բծախնդիր են գրագիտության հարցում


Լրագրողը միշտ հակված է ուղղել ձեր սխալները և դա մշտապես այդպես է լինում: Ընդ որում, դա անում են զայրացած պրոֆեսորի տեսքով: Շատտ լրագրողների մոտ գրագետ խոսքի նկատմամաբ հակումը ԴՆԹ-ում է նստած, այնպես որ դուք ստիպված եք ուշիմ լինել, թե ինչ եք ասում, ինչպես եք ասում և գրում, որովհետև հիշե՛ք, լրագրողը սկզբում տեսնում է սխալը, հետո նոր ընկալում բովանդակությունը:

Նրանք սոցիալական ցանցերի մոլուցք ունեն


Ինչպես նրանք պարբերաբար հոդվածներ են գրում իրենց աշխատատեղում ու տանը, այնպես էլ նրանք մշտապես ակտիվ են Facebook-ում, Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում, որովհետև դա նրանց աշխատանքի մի մասն է: Սոցիալական ցանցերի գիտակ լինելը իհարկե չի նշանակում, որ նրանք այնտեղ դրած նկարներ են նայում: Նրանք ամեն ինչ գիտեն, այնպես որ, եթե Ձեզ ծանոթ չեն SEO, ռեթվիթ, ներգրավվածություն, լայք, շեյր և այլ նմանատիպ բառեր, ապա լավ կանեք՝ ցույց չտաք դա ու խուսափեք այդ թեմաների մեջ մտնելուց:

Նրանք բծախնդիր են ռեստորանների ընտրության հարցում


Լրագրողները՝ որպես կանոն, կապրիզներ են անում, եթե բանը հասնում է սրճարանի կամ ռեստորանի ընտրության հարցին, հատկապես, եթե խոսքը գնում է ապրելաոճի, ճանապարհորդությունների մասին գրող լրագրողների մասին: Նրանց համար պարզապես շաուրմա ուտելը անթույլատրելի է, այնպես որ, եթե առաջին հանդիպմանը նրան նման մի տեղ հրավիրեք, երկրորդի  մասին կարող եք մոռանալ: Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր լրագրող ընկերուհուն պետք է միայն շքեղ ռեստորաններ տանեք, փոխարենը, կարող եք հետաքրքրվել, թե ինչ օրիգինալ ու հաճելի ռեստորաններ կան ձեր քաղաքում:

Նրանք միշտ անձնական ժամանակի կարիք ունեն


Լրագրողի գործը բավականին հոգնեցնող է. բոլոր այդ աշխատանքային խոսակցությունները. կոլլեգաների և աղբյուրների հետ շփումը, այդ ամենը խիստ հոգնեցնում է և լրագրողի մոտ սուր ցանկություն է առաջանում է մենակ մնալ: Այդ ընթացքում նա կարող է պարզապես մտքերն իմի բերել, կամ շոփինգ անել, էական չէ: Ծանր աշխատանքային պրոցեսսից  հետո, լրագրողը ուզում է մենակ մնալ և ինչն է զարմանալի՝ ինետնետից դուրս: Այդ ժամանակամիջոցում նա վերականգնում է իր էներգիան, դա ոչինչ չի փոխի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել