Tert.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց իրանական մամուլում տեղ գտած այն հայտարարությունը, որ հայ-իրանական սահմանին այգի կկառուցվի, որը կստանա «Բարեկամության և խաղաղության այգի» անունը։

Մամուլի խոսնակը նշեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2011թ-ին 
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«ՀՀ Բնապահպանության նախարարության և Իրանի բնապահպանության վարչության միջև ստորագրվել է բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ. գործողությունների ծրագիր ու ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու պետությունների ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» ստեղծելու մասին»,- նշեց Արմեն Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել