Նախորդ օրվա դահուկավազքի մրցարշավի ժամանակ դահուկավազքի ռուսական թիմի մարզիկ Անտոն Գաֆարովին իսկական դժբախտություն պատահեց. նրա մի դահուկը կոտրվեց: Սակայն մինչև վերջին պահը նա մեծ դժվարությամբ շարունակեց պայքարը, իսկ երբ նրա դահուկներն ամբողջությամբ կոտրվեցին, Գաֆարովն ընկավ մտածմունքների մեջ, թե արդյո՞ք այժմ նա ստիպված է լինելու դուրս գալ պայքարից, թե ոչ:

gafarov

Նրա համար իսկական փրկություն էր դահուկավազքի կանադացի մարզիչ Ջասթին Ուեդսուորթը, ով արագ վազում է դեպի նա ու նրան հանձնում փոխարինող դահուկները` Գաֆարովին հնարավորություն տալով շարունակելու մրցապայքարը: 

Իսկական կամքի ուժ ու քաջություն՝ Գաֆարովի կողմից, ու իսկական ազնվական արարք՝ Ուեդսուրթի կողմից:

«Ես ուզում էի, որ նա արժանապատվորեն հասներ վերջնագծին»,-նշել է Ուեդսուորթը՝ «Toronto Star»-ին տված իր հարցազրույցում:

Կալիֆորնիայից Ուեդսուորթը, ով ամուսնացած է կանադացի դահուկորդ, օլիմպիական խաղերի նախկին մարզուհի Բեքի Սքթի հետ, «The National Post»-ին տված հարցազրույցում պատմել է. «Բլրից սահելիս նա վայր ընկավ, որովհետև չէր կարողանում կառավարել մի դահուկը, ու ես ուղղակի ձայն տվեցի նրան: Նա շրջվեց, բայց չկռացավ դահուկը հանելու համար. նա գիտեր, որ ես պատրաստվում էի ինքս դա անել»:

Ռուս դահուկորդը կարողացավ ավարտին հասցնել մրցավազքը ու, հատելով վերջնագիծը, արժանացավ հանդիսատեսի ծափողջույներին: Այնուամենայնիվ, մարզիկը դեռևս, հասկանալիորեն, կոտրված էր:

gafarov

gafarov


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել