1in.am-ը գրում է.
Իտալիայի Սահմանադրական դատարանը մեղմացրել է թմրանյութեր պահելու և մարիխուանա տարածելու համար պատիժը՝ հաղորդում է BBC News-ը:
Դատարանն անօրինական է համարել 2006թ. օրենքը, որը մարիխուանան հավասարեցրել է հերոինի և կոկաինի հետ: Նման վճիռ կայացնելուց հետո ավտոմատ կերպով ուժի մեջ է մտել օրենքը, որն Իտալիայում գործել է մինչև 2006թ.: Այժմ կանեփ պահելու և վաճառելու առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումից դարձել է մինչև 6 տարի: Ներկայիս վճռի շնորհիվ շուրջ 10 հազար բանտարկյալներ կարող են ազատության մեջ հայտնվել:
Իտալական Antigone իրավապաշտպան կազմակերպությունը պնդում էր, որ մարիխուանայի համար պատժի խստացումը հանգեցրել է բանտերի գերբնակեցվածության: Կազմակերպության տվյալներով՝ Իտալիայում բանտարկյալների 40%-ը պատիժ է կրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: