Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել «Դուետ» թատերախմբի կողմից ս/թ ապրիլի 10-ին 
«Մոսկվայի» տանը ներկայացված Մուշեղ Սարգսյանի բոլշեվիկյան տարիներին արգելված բանաստեղծությունների հիման վրա բեմադրված «Բրաբիոն ոսկե ծաղիկ» պարային պլաստիկ պոեզիան։
Վեց ամիս շարունակ թատերախումբը իրագործում էր այդ երզանքը, բոլոր զգեստները, դեկորացիաները, վարագույրները իրականացրել ենք մենք մեր սեփական ուժերով և նախաձեռնությամբ։

/Նրա պոեզիան անծանոթ է ընթերցողին: Նա ինքն էլ վաղուց արդեն չի թերթում իր գրած էջերը: Մուշեղ Սարգսյանի անունը ընթերցողի լայն շրջանակին առայժմ ոչինչ չի ասում, սակայն նրա անտիպ պոեզիայի վրա հիմնված ներկայացումը խոստանում է փոխել պոեզիայի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը/:

Այսքան տարաբնույթ նորությունների մեջ կցանկանայի նմանատիպ նորություն և մի փոքր գեղեցիկ րոպեներ հաղորդել Ձեզ և Ձեր միջոցով ընթերցողներին։
Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել