1in.am-ը գրում է.
Ձնահյուսքերը, որոնք ԱՄՆ-ում շարունակվում են դեկտեմբերից, երկրի տնտեսությանը 15 մլրդ դոլարի վնաս են հասցրել, հայտնում է IHS ընկերությունը:
Ինչպես բացատրել է IHS-ի տնտեսագետ Քրիս Քրիստոֆերը, իրականում բիզնեսին ավելի շատ վնաս է հասցվել՝ ընկնում են վաճառքի ծավալներն ու աշխատանքի արդյունավետությունը, քամին վնասում է տներն ու գյուղատնտեսական կառույցները:
Քրիստոֆերը նշել է, որ վնասի մի մասը հաջողվելու է ակտիվ աշխատանքով փոխհատուցել ձյան հեռանալուց հետո:
Որպես եղանակի պատճառած վնասների բացասական օրինակ՝ նա բերում է ավտոմոբիլային շուկայի տվյալները: Հունվարին մեքենաների վաճառքը կրճատվել է 2,1 տոկոսով՝ մինչև 1,7 մլրդ դոլար:
Փետրվարի 13-ին եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է մոտ 6500 չվերթ:
Ամերիկյան հիդրոօթերևութաբանական ծառայության տվյալով՝ ձյան տեղումներն ամենաշատն են ավելի քան 100 տարվա ընթացքում:



