4  Մինչև 17-րդ դարը աճեցվող գազարների գրեթե ողջ մասը մանուշակագույն էր:

Carrots

Հետաքրիր է, որ մինչև 17-րդ դարը մեր կողմից այսօր օգտագործվող նարնջագույն գազարները այնքան տարածված չէին ու դրանք մանուշակագույն էին: 16-րդ դարի երկրորդ կեսում էր, որ հոլանդացիները սկսեցին մշակել նարնջագույն գազարները, իսկ մինչ այդ գազարները մանուշակագույնն էին, ինչպես նաև գոյություն ունեին մուտացիայի ենթարկված սպիտակ ու դեղին գազարներ: Մուտացված գազարները հազվադեպ էին աճեցվում և դրանցում բացակայում էր մանուշակագույն գույնի պիգմենտը` անտոցիանինը:

Ընդունված է այն տեսակետը, որ ժամանակակից նարնջագույն գազարները աճեցվել են դեղին ու սպիտակ գազարների, ինչպես նաև վայրի գազարի խաչասերումից:
Պետք է նշել, որ նարնջագույն գազարները ոչ միայն իրենց գույնով էին տարբերվում մանուշակագույն գազարներից, այլև քաղցրությամբ ու մսոտությամբ:

 3  Արեգակն իրականում սպիտակ է, ոչ թե դեղին


Բոլոր նրանք, ովքեր հասկանում են գրաֆիկայից, նշենք, որ Արեգակի իրական գույնը համապատասխանում է «#fff5f2» գույնին: Իսկ պատճառը, որ Արեգակը մարդկանց դեղին է երևում, մթնոլորտում լույսի բեկման ու ցրվելու արդյունքն է, որի հետևանքով դրա իրական գույնը այլ կերպ է ընկալվում: Հենց այս նույն պատճառով է, որ երկինքը օրվա ընթացքում կապույտ է երևում և ոչ թե սև, ինչպես գիշերը: Խնդիրը այն է, որ լույսը մթնոլորտում կապույտ ու մանուշակագույն ալիքների ձևով է տարածվում կամ ցրվում, իսկ լուսային ալիքների մնացած ալիքները՝ դեղին: Հենց այս նույն պատճառով է, որ երբ արևը դանդաղ անհետանում է հորիզոնում, երկինքը երբեմն դեղին է երևում, ինչպես նաև, երբ այն երբեմն կարմիր գույն է ստանում:

Երբ արևը մայր է մտնում, արդեն փոփոխված անկյունից ավելի շատ կարճ ալիքային կապույտ լույս է ցրվում, ինչի հետևանքով մթնոլորտի միջով քեզ հասնելու համար լույսը պետք է ավելի շատ տարածություն անցնի: Արդյունքում կապույտ ալիքները ավելի ու ավելի քիչ են սկսում երևալ ու փոխարենը երևում են դեղին ալիքները, իսկ երբ օդը հագեցած է լինում փոշիով, ալիքներն ավելի մեծ են լինում, ինչի արդյունքում էլ երկինքն ու արեգակը կարմրում են:

 2  Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում էր լուսնի վրա միջուկային զենք բաց թողնել:


Եթե կարծում եք, որ այս խենթ ծրագրի պատճառն Օբամայի հայտնի «մենք կարող ենք» միտքն էր, ապա մեծ հաշվով, դուք իրավացի եք: ԱՄՆ-ն փորձում էր միջուկային զենքով հարվածել լուսնին՝ Սովետական Միությունից մեկ քայլով առաջ անցնելու համար: Ծրագիրը նրանք անվանում էին «Լուսնային թռիչքների հետազոտություն»,  կամ «Նախագիծ Ա119» և 1950-ականներին համակարգվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Նրանք կարծում էին, որ այսպես նրանց դիրքը տիեզերքում կամրապնդվի, ու նրանք կընկալվեին որպես հզոր տերություն՝ ինչպես ամերիկացի, այնպես էլ ողջ աշխարհի համար:

Համաձայն նախագծի համակարգողներից մեկի` ֆիզիկոս Լեոնարդ Ռեյֆելի լուսինը միջմայրցամաքային բալիստիկական հրթիռով ռմբակոծելն այնքան էլ դժվար չէր լինի իրականացնել, և այն էլ խփելով թիրախի հենց այն կետին, որին նրանք ցանկանում էին դիպչել, քանի որ նրանց նպատակն էր, որ պայթյունը տեսանելի լիներ Երկրի վրա:
Նպատակն էր հարված հասնել լուսնի՝ Երկրից տեսանելի հատվածին, որի արդյունքում պայթյունի հետևանքով Արեգակի լուսավորության արդյունքում առաջացած ամպը պարզորոշ կերևար Երկրի վրա: Ի վերջո, նախագիծը կանգնեցվում է, քանի որ նրանք հասկանում են, որ ԱՄՆ-ի՝ լուսնի վրա միջուկային զենք նետելու դեպքում, հանրության արձագանքը բացասական կլինի:

 1  1860-1916 բրիտանական զորքի համազգեստի կարևոր մաս էր կազմում զինվորների բեղեր կրելը:


Թագավորական հրաման համար 1695-ի մեջ ասվում էր. «Գլխի մազերը պետք է կարճ լինեն, կզակն ու ստորին շուրթի տակ սափրած, վերին շուրթի վերևի հատվածը` ոչ...»:
Եթե զինվորը սափրեր իր բեղերը, ապա կանոնների խախտման պատճառով նրան կարող էին պատժել ու նույնիսկ ազատազրկել:

Ի սկզբանե բեղերը նախատեսված էին զինվորների հուժկու ու ագրեսիվ տեսքը ապահովելու համար: Այնպիսի վայրերում, ինչպես, օրինակ, Հնդկաստանն է, սափրած մորուքն ու բեղերը սափրելը անչափահասության ու անտղամարդկային տեսք էին հաղորդում, իսկ արաբական բազմաթիվ երկրներում մորուքն ու բեղերը տղամարդկության և ուժի խորհրդանիշ են: Բրիտանացի զինվորներն այստեղ նկատեցին, որ այս տարածքներում տեղացիները առանց բեղերի ու մորուքի իրենց չեն հարգում ու լուրջ չեն ընդունում: 

Արդյունքում, 1854թ.-ին բեղերը պարտադիր դարձան արևելյան Հնդկաստանի Բոմբեյի զորքերի համար, իսկ արդեն 1860թ.-ին այն դարձավ պարտադիր ամբողջ բրիտանական զորքերի համար:
1916թ.-ին օրենքները նորից փոփոխության ենթարկվեցին ու բեղեր կրելն այլևս պարտադիր բնույթ չէր կրում: Սա թերևս այն պատճառով, որ Առաջին աշխարհամարտի տարիներին խրամատներում այս օրենքներին այլևս ոչ ոք որպես այդպիսին չէր հետևում, հատկապես, որ բեղեր ունենալը չափազանց անհարմար էր գազային դիմակներ կրելիս: Օրենքը, որն ընդունվեց բեղեր կրելու պարտադիր պահանջը հանելու համար, ստորագրվեց 1916թ.-ին՝ գեներալ Նեվիլ Մաքրիդի կողմից, ով ինքը ատում էր բեղերը, և մեծ ուրախությամբ ազատվեց դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել