1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ միշտ հիացել է իր խաղընկերոջ` Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղով: Ուելսցի ֆուտբոլիստը նշել է, որ պորտուգալացու հետ ընկերական հարաբերություններ ունի:

«Քրիշտիանուն հիանալի խաղընկեր է և ընկեր: Նա միշտ օգնում է ինձ, բազմաթիվ խորհուրդներ տալիս: Նա իմ կուռքն է եղել դեռ մինչև մեր ծանոթանալը: 

Իսկ այժմ ավելի շատ եմ փորձում օրինակ վերցնել Քրիշտիանուից: Նրա շնորհիվ ավելի արագ հարմարվեցի «արքայական ակումբ»-ում: Խաղադաշտում մեր համագործակցությունը հիանալի կստացվի»,- ասել է Բեյլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել