Ռուբեն Թարումյան. Պետք  է ապահովել հայալեզու համացանցի համաչափ զարգացումըPanorama.am-ը գրում է.

«Հայկական մշակութային ժառանգության թվայնացումը ազգապահպան գործ է: Այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում մեզ մոտ»,- ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի «Լեզուն հայրենիք է. պետություն և լեզվաքաղաքականություն» խորագրով կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ նման դիտարկում արեց Հայկական տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանը: Զեկույցի խորագիրն էր՝ «Թվայնացում. լեզուն համացանցում»: 

Ըստ նրա, թվայնացվել են հայ հնագույն գրականության մի քանի նմուշներ, համացանցում հնարավոր է լինում գտնել առավել հայտնի հեղինակների առավել հայտնի ստեղծագործությունները, այն էլ թերի, չհամակարգված:

Միաժամանակ Ռ. Թարումյանը նշեց, որ հայոց լեզվի ներկայությունը համացանցում աստիճանաբար աճում է, հայերեն էջերի քանակն աճում է, բայց որոշ ուղղություններ ընդհանրապես չի զարգանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել