Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հայտնի չէ որևէ գրություն ուղղված Դատավորների համաշխարհային և եվրոպական միություններին, որը մամուլում վերագրվել է դատավորներին, այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղակացրել էր, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2014-ի հուլիսի 1-ից և որը պետք է կարգավորի դատավորներին նշանակվող կենսաթոշակի հարցերը, շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին, ինչի առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել