Lurer.com-ը գրում է.
Ինդոնեզիայի իշխանությունները Ճավա կղզում Քելուդ հրաբխի ժայթքման կապակցությամբ կարգադրել են տարհանել 200 հազար բնակչի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ընդամենը պլանավորվում է տարհանել հրաբխի շրջակա 10 կիլոմետրանոց գոտում գտնվող 36 գյուղի բնակիչների: Ինչպես գրում է Associated Press-ը, իշխանություններն արդեն տարհանել են մի քանի հազար մարդու:
Քելուդ հրաբխի ժայթքումն սկսվել է փետրվարի 13-ի երեկոյան: Քարաբեկորների և ավազի անձրև է տեղացել մոտավորապես 15 կիլոմետր տրամագծով տարածքի վրա: Մոխրի ամպի պատճառով փակվել է միջազգային երեք օդանավակայան՝ Ջակարտայում, Սոլոյում և Սուրաբայում: Տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:
Քելուդ հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1990 թվականին: Այն ժամանակ հրաբխի ժայթքման զոհ դարձավ ավելի քան 30 մարդ, մի քանի հարյուր մարդ վնասվածքներ ստացավ:



