1in.am-ը գրում է.

Չինաստանում այսօր նշվում է երկրում ամենասիրված տոներից մեկը՝ Լապտերների տոնը: Ավանդաբար այն անցկացվում է ըստ Լուսնային օրացույցի՝ Նոր տարվա գալստից հետո 15-րդ օրը՝ երկշաբաթյա ամանորյա զվարճանքներով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Տոնն ունի հարուստ պատմություն: Համարվում է, որ այն սկսել է երկրում նշվել դեռ Խան դինաստիայի ժամանակներից (մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը):

Այս օրը չինացիները քաղաքի փողոցներում կախում են լապտերներ, որոնք խորհրդանշում են երջանկություն և բարեկեցություն: 

Լապտերները պատրաստվում են ամենատարբեր ձևերով ու հաճախ այն ամենից, ինչ հայտնվում է ձեռքի տակ: 

Այս օրը չինացիները հավաքվում են ընտանեկան սեղանի շուրջ և ուտում ավանդական ուտեստներ: Չինացիներն այցելում են նաև տաճարներ ու բուրավետ փայտիկներ վառում իրենց ազգականների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել