Footsport.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք շախմատի պատմության մեջ երբևէ անցկացած առայժ ամենաբարձրակարգ (23-րդ կարգի) շախմատի Ցյուրիխի գերմրցաշարին, որտեղ հանդես էր գալիս նաև աշխարհում թիվ 2 անհատական վարկանիշն ունեցող տաղանդավոր հայ շախմատիստ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ, պատվավոր հյուրի կարգավիճակով հյուրընկալվեց նաև Շվեյացարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ու լեգենդար հայ երգիչ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ով հիմա աշխահում ամենահայտնի ՀԱՅԵՐԻՑ մեկն է:
Մեծանուն երգիչը, ով մայիսին կդառնա 90 տարեկան գերմրցաշարի 4-րդ մրցափուլից առաջ հանդիպեց ու առանձնազրույց ունենացավ Արոնյանի հետ, ապա ամերիկացի Նակամուրայի հետ պարտիայի Լևոնի կողմից 1-ին քայլը՝ Ձf3 կատարեց: Արոնյանը վստահ ու փայլուն հաղթանակ տարավ այդ պարտիայում ու մրցամարտի ավարտից հետո թվիթերի իր Էջում այսպիսի գրառում կատարեց.
<Այսօրվա հաղթանակը նվիրում եմ լեգենդար Շարլ Ազնավուրին, ով Ցյուրիխում այդքան սիրալիր այցելել է ինձ>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ