ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը մինչև օրս չի ձևավորվել, ասել է հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

Սեպտեմբերի 24-ին վերջին նիստից հետո հանձնաժողով բազմաթիվ դիմումներ են ուղարկվել, այդ թվում լրագրողների կողմից՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի և Առաքել Մովսիսյանի:

Երբ կձևավորվի՝ դեռևս հայտնի չէ: Ի դեպ, չի հաջողվում դա անել, քանի որ ՀԱԿ-ը հետ է կանչել իր անդամին, որը պետք է այս նստաշրջանում նախագահեր հանձնաժողովում, գրում է «Հայկական ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել