Գուրգեն Եղիազարյանը հակահետախուզության համար դիմել է գուշակի օգնությանըArmnewstv.am-ը գրում է.

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը զարմացած է ու զայրացած: Նա կարդացել է մամուլում շրջանառվող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների տարածած հայտարարությունը իր մասին: Պնդում է` իր մասին գրվածի մեծ մասը հերյուրանք է ու սուտ տեղեկություն: ԱԱԾ մի խումբ աշխատակիցների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին սպառնացող վտանգների, պայթյունների մասին:

Գուրգեն Եղիազարյանը Արմնյուզի հետ զրույցում, մի քանի կետերի շուրջ տվել է իր պարզաբանումը: Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է, որ ոգելից խմիչքի հետ սեր ունի, բայց չափի մեջ, ինչպես եւ մյուս հայ տղամարդիկ: Նա հերքում է տեղեկությունը, որ ինքը երբեմն աշխատանքի էր գնում հարբած: Գուրգեն Եղիազարյանը պնդում է` իր փոխնախարար եղած ժամանակ լավ էր տիրապետում համակարգի բոլոր նրբություններին: Իսկ զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է կամովին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել