«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա։

«Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»։

Բայց սա միակ նամակը չէ։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաև ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել