Armsport.am-ը գրում է.
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պաշտոնապես հայտարերել է կարիերայի ավարտի մասին, երբ մեջքի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել Սոչիի Օլիմպիական խաղերի անհատական մրցման նախապատրաստական մարզմանը:
«Ես ավարտեցի կարիերաս: Տարիքս դեռ թույլ է տալիս շարունակել, բայց 12 վիրահատությունները չափից շատ է»,- Պլյուշչենկոյի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Պլյուշչենկոն ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցաշարում, որը Պլյուշչենկոյի երկրորդ ոսկե մեդալն էր՝ Թուրինի(2006) օլիմպիադայից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել