beveled-goya-awards-madridKinoashkharh.am-ը գրում է.

«Գոյա» ազգային կինոմրցանակաբշխության 28-րդ արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 10-ին Մադրիդում, լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ «Հեշտ է ապրել փակ աչքերով» կինոնկարը:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհեցին Մարիան Ալվարեսին «Վերքը» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն դերասան ճանաչվեց Հավյեր Կամարան, որ խաղացել է «Հեշտ է ապրել փակ աչքերով» կինոնկարում: Նույն կինոնկարի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակ ստացավ Դավիդ Տրուեբան: Տերելե Պավեսը մրցանակ ստացավ «Սուգառամուրդիի վհուկները» ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար, իսկ «Լավագույն տղամարդու երկրորդ պլանի դեր» անվանակարգում մրցանակակիր դարձավ Ռոբերտո Ալամոն «Իմ մեծ իսպանական ընտանիք» ֆիլմում խաղացած դերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել